Հղիություն, ծննդաբերություն
|
Հղիության 21-րդ շաբաթ. morevmankan

21 շաբաթում կնոջ քաշը կարող է շատ ավելացած լինել` համեմատած հղիության սկզբնական շրջանի հետ: Իրանը դառնում է լայն, լայնանում են ազդրերը, մեծանում են կրծքագեղձերը, լավ արտահայտված է որովայնը: Ժամանակն է մտածել զգեստապահարանի լրացման և հարմար կոշիկ ձեռք բերելու մասին: Այս շրջանում մեծ է այտուցների և երակների վարիկոզ լայնացման հավանականությունը, կարող է ցավել գոտկատեղը: Բայց, ընդհանուր առմամբ, ինքնազգացողությունը, սովորաբար, լինում է լավ:
Պտղի զարգացումը
Մանկան քաշը արդեն 300-370 գր է: Նրա էնդոկրին համակարգը սկսում է աշխատել ամբողջ ուժով: Հիպոֆիզը, էպիֆիզը, մակերիկամները, ենթաստամոքսային գեղձը, վահանաձև և հարվահանաձև գեղձերը ղեկավարում են երեխայի աճը և զարգացումը: Մոր օրգանիզմից նա սկսում է ստանալ իմունային մարմիններ, որոնք ստեղծում են պասիվ իմունիտետ: Երեխան պտտվում է արգանդի խոռոչում, այս շրջանում ձևավորվում է նրա վեստիբուլյար համակարգը:
Մոր վիճակը
Քաշի ավելացումն օրը-օրի ավելի նկատելի է դառնում: Հղիության սկզբի համեմատ ապագա մոր քաշը կարող է ավելանալ 4-7 կգ: Շատ հղիներ նշում են ճարպային գեղձերի ուժեղացած աշխատանք, որի հետևանքով դեմքին հայտնվում են մանր պզուկներ: Մաշկի լավ մաքրման համար կարելի է օրը 2 անգամ լվացվել փափուկ կոսմետիկ միջոցներով, իսկ օրվա ընթացքում խնդրահարույց հատվածները մշակել սալեցիլաթթու պարունակող քսուկներով:
Կայուն փորկապության դեպքում շատ հավանական է թութքի առաջացումը: Հետանցքի շուրջ գտնվող անոթները ներսից և դրսից ուռչում են` արգանդի քաշի ավելացման և ոչ կանոնավոր դեֆեկացիայի հետևանքով: Վիճակը կարելի է թեթևացնել տաք լոգանքով և հատուկ հակաթութքային մոմիկներով: Սակայն, մինչև ինքնաբուժմամբ զբաղվելը, հարկ է խորհրդակցել բժշկի հետ: Խորհուրդ չի տրվում երկար նստել, պարբերաբար պետք է նվազագույնը 5 րոպեանոց ընդմիջումներ անել` շարժվելու համար:
Հղիության երկրորդ կեսում երբեմն հանդիպում է այնպիսի բարդություն, ինչպիսին թրոմբոզն է: Այն արտահայտվում է, սովորաբար, սրունքների շրջանում այտուցով, ցավով և կարմրությամբ: Եթե թրոմբոզի վիճակներ եղել են հղիությունից առաջ, այդ մասին պետք է անպայման հայտնել բժշկին, ով ժամանակին բուժում կնշանակի:
Ի՞նչ անել
- • Նշել հղիության երկրորդ կեսի սկիզբը:
- Հրաշալի ժամանակ է երեկույթի կամ մտերմիկ ռոմանտիկ երեկոյի համար՝ տոքսիկոզն արդեն անցել է, իսկ որովայնը դեռ չի ճնշում: Եվ, իհարկե, առիթը հիանալի է:
- • Ձեռք բերել կոմպրեսիոն սպիտակեղեն:
- Եթե բժիշկը նշանակել է կոմպրեսիոն զուգագուլպա, պետք է անպայման գնել այն. ոտքերի երակները պետք է պահպանել:
- • Սկսել կազմել նորածնի համար անհրաժեշտ գնումների ցուցակը:
- Գնումների ցուցակը պետք չէ հետաձգել մինչև վերջին ամիսը:
- • Համակարգչի վրա դնել հիշեցնող զանգ, որպեսզի 0,5-1 ժամը մեկ 100 քայլ անել:
Շարժումը կյանք է, իսկ հղի կնոջ շարժումը՝ ապագա երեխայի առողջության գրավականը:
Մաշտոցի պողոտա 22, Երևան, Հայաստան

|
Կարդացեք նաև

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...


Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...


Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն